ժիրայր Սեֆիլյան

հոդվածներ 340

Բոլոր հոդվածները

  • 2022-05-20 06:43
    Հարցազրույց

    Հայաստանի աբխազացման վտանգը. ի՞նչ է կատարվում իրականում. Ուղիղ. Ժիրայր Սէֆիլյան

  • 2022-05-17 14:57
    Հատուկ հաղորդագրություն

    Ադրբեջանը շտապում է փակել Բերձորի միջանցքը և տեղահանել Աղավնոյի բնակիչներին

    Բերձորի միջանցքում գտնվող Աղավնո գյուղում ադրբեջանցիները էլեկտրասյուներ են տեղադրում, իսկ այսպես կոչված ռուսական խաղաղապահները տեղում ապահովում են նրանց անվտանգությունը։ Թշնամին արագացված տեմպերով ավարտում է Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային` Կոռնիձոր-Լիսագոր ճանապարհի շինարարությունը, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությամբ նախատեսված էր ավարտել 3 տարվա ընթացքում։ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի պարտության ու պարտվողականության և Արցախի հանձնման երաշխավոր Ռուսաստանի ազդեցության գահավիժող անկումը մեր տարածաշրջանում, Նիկոլ Փաշինյանի կառավարության գիտությամբ ու համաձայնությամբ շտապում է օր առաջ փակել Բերձորի միջանցքը և տեղահանել Աղավնո գյուղի հայ բնակիչներին։ Եթե մեր ժողովուրդը շարունակի հապաղել և չմոբիլիզացվի Փաշինյանի դավաճանական կառավարությանը ու հրապարակներում Մոսկվայի հրահանգով դիմադրություն բեմադրող նախկին դավաճաններին ասպարեզից հեռացնելու և ազգային անցումային կառավարություն ձևավորելու նպատակով, ապա կորուստները ևս կշարունակվեն։ Այսպիսի ընթացքը շուտով մեզ կհասցնի անդառնալիության կետին։ Ժամանակ չունենք, թշնամին մեր տուն է մտել։